ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Սթափվեք ու սթրվեք ձեր տեղերում և խոսեք ավելի լուրջ բաներից

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Սթափվեք ու սթրվեք ձեր տեղերում և խոսեք ավելի լուրջ բաներից
22.01.2015 | 12:28

Լսում, կարդում, դիտում և զարմանում եմ մերօրյա քաղաքական ու այլազան «վերլուծաբանների», ազգային, քաղաքական գործիչների վրա, երբ բարբաջում են ինքնիշխանության կորստի, Ռուսաստանին կամակատար լինելու, վասալային կարգավիճակի մասին:
Լավ, ինչո՞վ են մտածում այս մարդիկ, ինչքա՞ն կարելի է մարդկանց զգացմունքների հետ խաղալ, մոլորեցնել, նրանց կրթական մակարդակը, չիմանալն օգտագործել իրենց քաղաքական, անձնական և այլ երկրներին իրենց ծախվածությանը ծառայեցնելու նպատակներով:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որը մի սովորական քաղաքի բնակչություն ունի, որի տարածքը կարելի է երեք-չորս ժամում ծայրից-ծայր հանգիստ անցնել, որը շրջապատված է թշնամական երկրներով, գտնվում է գրեթե պատերազմական վիճակում, որի բյուջեն տասնապատիկ քիչ է հայտնի ֆուտբոլային թիմերի բյուջեից, որն ունի տնտեսական, սոցիալական լուրջ պրոբլեմներ և արցախյան հիմնախնդիր: Եվ վերջապես, սեպի նման խրված է պանթուրքիստների, պանիսլամիստների կոկորդում:
Ո՞վ է անկախ: Իհարկե ոչ մեկը:
Ձեր եվրոպական երկրները` նույնիսկ Գերմանիան իր հզոր տնտեսությամբ անկախ չի: Բոլորը կախված են Միացյալ Նահանգներից ու պարում են նրա դուդուկի տակ: ԱՄՆ-ը Քաջ Նազարի գյադեքի նման ոնց ասեք, որ կողմն ասեք տշում է նրանց: Ինչի՞ մասին է խոսքը: Էշի նման ենթարկվեցին Միացյալ Նահանգներին ու խրվեցին ուկրաինական խոզի ճարպով, սխտորով, պղպեղով լցված տակառի մեջ, ներքաշվեցին Ռուսաստանի հետ անմտածված և անհեռանկար արկածախնդրության մեջ:
Դա էլ նրանց անհեռատեսությունից էր, եթե խելք ունենային, ապա Ռուսաստանին այլ կերպ կտիրեին` խորամանկությամբ: Անծայրածիր երկիր էր, լիքը օգտակար հանածոներով, էժան աշխատուժով, հատուկ ծրագիր մշակեին և իրենց արդյունաբերական ֆիրմաներով «լցնեին» Ռուսաստանը, այդ երկրի տնտեսությունը, կաշառակեր չինովնիկներն ու քաղաքական գործիչները կախվածության մեջ կգտնվեին իրենց կապիտալից:
Ի՞նչ ստացան: Ճիշտ եք, երեք մատի կոմբինացիա, ցցած միջնամատ, հսկայական ֆինանսկան կորուստներ:
Իսկ դու՞ք` Հայաստանն անկախ չի, ինքնիշխան չի, Հայաստանում ռուսական ռազմաբազա կա: Ամբողջ Գերմանիան, ինչո՞ւ չէ, ամբողջ Եվրոպան, ամեն քայլափոխի ամերիկյան ռազմաբազաներ են: Եթե ուզում եք իմանալ, ապա նույնիսկ ԱՄՆ-ը անկախ չի: Դուք ուղղակի ժողովրդին եք թունավորում, օգտագործում ձեր նպատակների համար:
Սթափվեք ու սթրվեք ձեր տեղերում և խոսեք ավելի լուրջ բաներից: Եթե չեք կարողանում անշահախնդիր օգնել, ապա գոնե լուռ մնացեք, որովհետև վաղ թե ուշ պատռվում է ձեր դիմակը իր այլանդակ հետևանքներով հանդերձ:

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ